Իրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում
Հասարակություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:

Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հզր ՀՀ դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հզր ՀՀ դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հզր 823 ՀՀ դրամ արժողության գույքերը:

Բացի այդ, Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:

Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի:

Հսկող դատախազը Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):

Ի.Մ-ի և Վ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: