Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով
Մամուլ

Կառավարությունը խաբել և չի կատարել խոստումը «Էյր Արաբիայի» հարցում. «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ. վճարեց 10 միլիարդ դրամ և ընկավ դատարանի դռները։

ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ամենամեծ նախագծերից մեկը՝ «Ֆլայ Արնան», պիտի լիներ հեղափոխություն հայկական ավիացիոն ոլորտում։ Սակայն գործընթացն ավարտվեց բացասական նոտայի վրա. ծրագիրը կյանքի չկոչվեց, իսկ «Էյր Արաբիա»-ն դատի տվեց ՀՀ Կառավարությանը։ Բանն այն է, որ երբ «Էյր Արաբիա»-ն իր ցանկում ավելացնում է եւս մեկ ուղղություն, այն պետք է համապատասխանի որոշակի ներքին կանոնադրական կետերի. դրանք են պարենային ապահովվածությունը, անվտանգության երաշխիքները, Երկրի վրա դիրքը, ռելիեֆը և այլ կետեր։

ԱՆԻՖ-ի, այսինքն՝ Հայաստանի և «Էյր Արաբիայի» բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, բանավոր տվել է բոլոր երաշխիքները «Էյր Արաբիայի» ներկայացուցիչներին, հարմարվել է բոլոր կետերի հետ, անգամ անվտանգության երաշխիքներ է տվել՝ միայն թե սկսվի համագործակցությունը: «Էյր Արաբիա»-ն, հավատալով ՀՀ Կառավարության ազնվությանը, ներդրել է 10 մլրդ դրամ, 10 մլրդ դրամ էլ Հայաստանն է ներդրել. ընդհանուր ներդրվել է 20 մլրդ դրամ, իսկ ծրագիրը տապալել են։ Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, եւ Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել:

ԱՆԻՖ-ի ձախողումների մասին Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին կոնկրետ հարցադրումներ էր արել, թե ինչպես է տապալվել ծրագիրը, եւ ինչի մասին այն կարող է վկայել։

Գրիգորյանը, մասնավորապես, ասել էր. «Պարո՛ն Հովհաննիսյան, երբ գալիս ասում եք՝ «ամեն դրամը, ա՛յ հերոս հարկատու, մենք էֆեկտիվ ենք օգտագործելու», առնվազն մի դրվագով ապացուցվում է, որ Դուք չեք կարողանում էֆեկտիվ օգտագործել մեր հարկատուների վճարած գումարները։ Ես հնարավորություն եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին էլ հարցնելու: Նույն ԱՆԻՖ հիմնադրամում տասնյակ քաղաքացիներ աշխատել են եւ ամսական ստացել են միջինը 10,000 դոլար։ 10,000 դոլար աշխատավարձ են ստացել, պարգեւավճար են ստացել, դա էլ հերիք չէ՝ իրենց հիմնական գործառույթները գումարով արտապատվիրակել են մի այլ կազմակերպության, որ իրենց փոխարեն այդ գործն իրականացնի։ Այդքանով հանդերձ իրենք խնդիր ունեին՝ ԱՆԻՖ հիմնադրամը նորմալ աշխատեցնելու. 5 տարի հետո փակվում է այդ հիմնադրամը։ Հաջորդը. այդ նույն ԱՆԻՖ հիմնադրամով Fly Arna կազմակերպությունն է ստեղծվում ու Նիկոլ Փաշինյանը, այս ամբիոնում կանգնած, ինձ պատասխանում էր, ասում էր՝ գիտեք, պրոտեկցիոնիզմով պետք է զբաղվեինք, նախընտրեցինք չանել։ Ուրեմն, այդ ժամանակահատվածում բոլոր ավիաընկերությունները միայն պլյուսով էին դուրս գալիս, չէ՞, պարոն Սուքիասյան, միակ կազմակերպությունը, որի արդյունքում փակվում է, Fly Arna-ն է, եւ դա էլ հերիք չէ, քանի որ ինքը համագործակցում էր Air Arabia-ի հետ, մեզ դատի են տվել հիմա դրա համար։ Եվ, փաստացի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ԱՆԻՖ-ով երկու հիմնական պրոյեկտ ունեինք՝ Fly Arna-ն և «Մասդար»-ը: Երկուսն էլ տապալվել են, ու սա ոչ միայն գումարներ վատնելու մասին է, այլ նաեւ մեր ներդրումային գրավչության զրոյացման»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին ասել էր Աննա Գրիգորյանը։

Ավելի վաղ՝ ամռանը, Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում էր արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնել էր Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն էր, որի սեփականատերերից մեկը հենց Շարջայից թռիչքներ իրականացնող Air Arabia ավիաընկերությանը փոխկապակցված International Business Company (FZE)-ն էր
«Հետքը» գրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է Fly Arna անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49 %-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր եւ ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49 %-ն էլ պատկանում էր Air Arabia ավիաընկերությանը: Մնացած 2 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է եւ աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

Ավիաընկերության վերջին ինքնաթիռը փետրվարի 26-ին Երևանից թռել էր Շարջա, ապա դուրս բերվել օդանավերի հայկական ռեգիստրից։

Ստացվում է, որ Հայաստանը «Էյր Արաբիային» վստահեցրեց և, խոսակցական ձևով ասած, «գցեց» ավիաընկերությանը։

Սա պատմություն է, որը վկայում է Հայաստանում պետական մակարդակով կոռուպցիոն շղթաների գործունեության, խաբեության մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում