Ռուսաստանում վերացվել է բազմակնությունը
Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության Ուլեմայի խորհուրդը որոշել է հետ կանչել բազմակնությունը թույլատրող օրենքը
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նշվում է, որ որոշման մասին հայտարարել է մահմեդականների խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը:
Ria.ru-ն նշում է, որ որոշման հանրայնացումից հետո հատկապես համացանցում օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել, արտահայտել իրենց անհամաձայնությունն ու նշել, որ առաջիկայում գուցե ձեռնարկվեն բողոքի գործողություններ: