Uպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը
Իսրայելական զինվորականները Գազայում ոչնչացրել են արմատական ՀԱՄԱՍ շարժման ներքին անվտանգության մեխանիզմի ղեկավար Թարվաթ Մուհամմադ Ահմեդ Ալբեկին:
Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ զինվորականների՝ Ալբեքը կենտրոնական դեմք էր անվտանգության մեխանիզմում և որոշումների կայացման գործընթացում:
Հստակեցվում է, որ ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության մեխանիզմը պատասխանատու է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամների անվտանգության համար՝ նրանց տրամադրելով ապաստարաններ:
«Իսրայելական բանակը կշարունակի գործել Համասի դեմ՝ ի պաշտպանություն Իսրայելի քաղաքացիների»,- եզրափակել է գերատեսչությունը: