Իսրայելն առաջին անգամ խnստովանել է Հանիյեի uպանությունը
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունը՝ հայտարարելով իր վճռականությունը շարունակելու հարվածները Իսրայելի թշնամիների առանցքային դեմքերի և ռազմավարական թիրախների դեմ։
Իր ելույթում Կացն ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ է նմանատիպ մարտավարություն կիրառել Եմենում հութիների դեմ պայքարում։
«Մենք լրջորեն վնաս կհասցնենք հութիներին, կոչնչացնենք նրանց ռազմավարական ենթակառուցվածքը և գլխատենք նրանց ղեկավարությանը, ինչպես արդեն արել ենք Հանիյեին, Սինվարին և Նասրալլահին Թեհրանում, Գազայում և Լիբանանում», - ասել է Կացը: