Ուկրաինան հրթիռ է մշակում, որը կարող է հասնել Մոսկվա
Ուկրաինան ակտիվորեն աշխատում է հրթիռ ստեղծելու ուղղությամբ, որը կարող է հասնել Մոսկվա:
Այս մասին գրում է The Economist-ը։ Ներկայումս երկրում մշակվում է ավելի քան 10 հրթիռային նախագիծ։
Դրանցից մեկը Trembita հրթիռն է։ Trembita-ն թռչում է ժամում 400 կիլոմետր արագությամբ և կարող է խոցել թիրախը 200 կիլոմետր հեռավորության վրա:
Մոսկվա հասնելու համար ավելի մեծ և հզոր մոդել է մշակվում։ Սերիական արտադրությունը նախատեսվում է վերջնական դաշտային փորձարկումներից հետո։