Բրիտանուհին ուշքի է եկել կաթվածից հետո և սկսել խոսել իտալերեն՝ երբեք չլինելով Իտալիայում
Լոնդոնի բնակչուհի Ալթեա Բրայդենը պնդում է, որ կաթվածը, որը նա ստացել է, տվել է իրեն իտալերեն խոսելու ունակություն, չնայած երբեք չի եղել Իտալիայում։ Այս մասին գրում է Mirror-ը։
Բժշկական հետազոտությունների համաձայն՝ բրիտանուհու մոտ առաջացել է օտար ակցենտով համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, երբ մարդու խոսքը հնչում է այնպես, ասես նրանք «այլ երկրից են եկել»։
«Ես ինսուլտից հետո երեք ամիս մտածել եմ, որ այլևս չեմ կարողանա խոսել», - ասաց կինը:
Ժամանակի ընթացքում Ալթիան սկսել է վարժ խոսել իտալերեն, թեև երբեք չէր ուսումնասիրել այդ լեզուն։
«Ես պատկերացում չունեմ, թե ինչպես է դա տեղի ունենում, իմ ուղեղը պարզապես անգլերեն բառը վերածում է իտալականի», - բացատրել է նա:
Բրեյդենը հավելել է, որ բժիշկները նրա դեպքը համարում են բժշկական հրաշք, քանի որ նրանցից ոչ ոք նման բանի չի հանդիպել։
«Փորձում եմ լինել դրական և լավատես, բայց երբեմն ինձ կրկեսի արտիստ եմ զգում»,- խոստովանում է կինը։
Ալթիան այժմ վերականգնողական փուլ է անցնում և խոստովանում է, որ իրեն իր տեղում չի զգում: