Մինչև 2025 թվականի վերջ արհեստական ինտելեկտը գերազանցի մարդու կարողությունները. Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ ավելի ու ավելի հավանական է, որ մինչև 2025 թվականի վերջ արհեստական ինտելեկտը գերազանցի մարդու կարողությունները։
Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ավելի ու ավելի հավանական է, որ արհեստական բանականությունը կգերազանցի ցանկացած մարդու ինտելեկտը մինչև 2025 թվականի վերջը: Հավանականությունը, որ արհեստական ինտելեկտը կգերազանցի բոլոր մարդկանց ինտելեկտին միասին վերցրած, կարող է լինել մինչև 2030 թվականը»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։