Իրանի հոգևոր առաջնորդը Հաքան Ֆիդանի Դամասկոս այցի ֆոնին սիրիացի ժողովրդին կոչ է արել ոտքի կանգնել
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Դամասկոս կատարած այցի ֆոնին սիրիացի ժողովրդին կոչ է արել ոտքի կանգնել սիրիական նոր վարչակազմի դեմ։
«Սիրիացի երիտասարդները կորցնելու ոչինչ չունեն: Նրանց համալսարանն ապահով չէ, դպրոցն ապահով չէ, տունն ապահով չէ, փողոցն ապահով չէ, կյանքն ապահով չէ, ի՞նչ անեն։ Նրանք պետք է դիմակայեն նրանց, ովքեր ստեղծել են այս ամենը: Եթե Աստծո կամքը լինի, ապա երիտասարդները հաղթեն նրանց»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Իրանի ԱԳՆ-ն խոստովանել է, որ Իրանն անմիջական շփումներ չունի Սիրիայում իշխող խմբավորումների հետ։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը հայտարարել է, որ Թեհրանը որևէ ուղիղ կապ չի հաստատել Սիրիայում իշխող խմբավորումների հետ դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։