Պուշկինի վրա արագ սննդի մի կետ կա, գիշերները ինչ-որ պրոցեսներ են լինում, աշխատելու թույլտվություն չենք տալու. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրված է առևտրի և հանրային սննդի օբյեկտներով։ Ավելօի կոնկրետ՝ նրան հետաքրքրում է այն, որ դրաք աշխատում են սահմանված թուլտվությունից ավելի երկար։
Նա ցստահեցնում է, որ ժամը 24:00-ից հետո աշխատելու պատճառով բազմաթիվ բողոքներ է ստացել։
«Մասնավորապես Պուշկին փողոցի արագ սննդի մի կետում անընդհատ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում գիշերային ժամերին»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նա շարունակեց, որ բնակիչները հիմնականում շատ բողոքում են հենց այդ հատվածից։
«Ձեր ուշադրություն ուզում եմ գրավել տվյալ սննդի օբյեկտի և առհասարակ այդ հատվածում միջավայրի վրա: Կարծում եմ՝ եթե նույնիսկ այդ թույլտվությունը նախկինում տրվել է, այլևս չպետք է տրվի, որովհետև չի կարող անընդհատ այդ, այսպես ասած, այդ միջավայրը, այդ բնակելի հատվածում ամբողջ գիշեր մնալ: Եթե հետագայում էլ, Աստված մի արասցե, շարունակեն գործել առանց թույլտվության, համապատասխան միջոցներ ձեռնարկեք»,-ասաց նա։