Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան

2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն։

Աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտույտից, որից, ներկայիս ղեկավարության ներքո, անհնար է թվում դուրս գալը։ Ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, չեն վստահում Փաշինյանի կառավարությանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերվել նրա խոսքին։ Նույնիսկ Արևմուտքը, որը թվում է՝ որոշ աջակցություն է ցուցաբերում, դա անում է ոչ թե վստահության պատճառով, այլ «հարմարավետ ամուսնության» արդյունքում, քանի որ նպատակներին հասնելու ավելի լավ այլընտրանքներ չունի։

Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարվել են ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները, ավելի է բարդացրել Հայաստանի կացությունը։ Նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիվանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրե բարդացող միջավայրում։

Թեև մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունության մասին, սակայն դա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրյա ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակությունը և չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժվարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների և առօրյա իրականության միջև անջրպետի մասին։

2024-ի թերևս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դեպի ավտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինյանի օրոք սկսված ժողովրդավարական զորթոնքի հույսի շրջանը վերածվել է մեկ մարդու իշխանության։ Չնայած հանրային վստահության պատմական ցածր մակարդակին՝ Փաշինյանը պահպանում է իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձևավորելու անկարողությունը։

Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը և քաղաքացիական ակտիվ հասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի ներքո։ Սեղմելով այլախոհությունը և կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունը անտարբերություն և հիասթափություն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետությունը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով անհասանելի է դառնում։

Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է ավելի նենգ և ինստիտուցիոնալ բնույթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախավի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադեп մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով և անհիմն պարգևավճարներ ու արտոնություններ տրամադրելով հավատարիմներին։ Այս գործողությունները հանրային վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունը և հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը դարձել է մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք։

Վերջապես, հայ հասարակությունը շարունակում է խորապես պառակտված մնալ։ Բևեռացումն ու անվստահությունը, որոնք սնուցվում են քաղաքական մանիպուլյացիաներով և սոցիալական լարվածությամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակության այս մասնատվածությունը թուլացնում է կոլեկտիվ գործողությունները և Հայաստանի՝ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու կարողությունը։

2025-ի սկզբին ուշադրությունն անխուսափելիորեն կսևեռվի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լճացման և վատ կառավարման ևս մեկ տարի։ Կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։ Առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որը առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը»,- գրել է նա։