Դոնալդ Թրամփը սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այն բաներից մեկը, որ ես ուզում եմ անել արագ դա Պուտինի հետ հանդիպելն է, քանի որ նախագահ Պուտինն ասել է, որ ցանկանում է հնարավորինս արագ հանդիպել ինձ հետ: Այսպիսով, մենք կսպասենք հանդիպմանը, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին», - ասել է Թրամփը Արիզոնայի Ֆենիքս քաղաքում հրապարակային ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Fox News-ը։
Նա ընդգծել է, որ մտադիր է արագ հասնել այդ նպատակին։
Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմ չէր լինի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը։