Ցույցեր Բելգրադում. ուսանողները Սերբիայում պահանջում են իշխանափոխություն
Բելգրադում զանգվածային ցույց է տեղի ունեցել՝ հաջակցություն ուսանողների, ովքեր մի քանի շաբաթ արգելափակել են Բելգրադի համալսարանի լսարանները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգության մեղավորներին, որտեղ նոյեմբերին երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով զոհվել է 15 մարդ:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ քաղաքական պահանջներ են ներկայացվում, քանի որ ուսանողները՝ ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աջակցությամբ, տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում իշխանություններին՝ մեղադրելով նրանց կոռուպցիայի մեջ, ինչը հանգեցրել է կայարանի շենքի անորակ վերանորոգմանը։
Պահանջներ կան նաև ստեղծել անցումային կառավարություն, որը կնախապատրաստի ազատ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Սերբիայի ՆԳՆ-ն Բելգրադում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնահատել է 28-29 հազար մարդ։