Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների հետ
Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական պատվիրակության հետ։
Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Պատվիրակության կազմում էին Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիքի բանագնացը և Սաուդյան Արաբիայի դեսպանը։
Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Նշվում է միայն, որ հանդիպումը ծրագարվել է մի քանի օրվա ընթացքում և նախապես պահվել գաղտնի: