Եվրամիությունը պարտվեց ռուս-ուկրաինական պատերազմում. Օրբան
Հունգարիան համոզված է, որ Եվրամիությունը պարտվել է Ուկրաինայի պատերազմում, Ռուսաստանն օրեցօր ամրապնդում է իր դիրքերը։
Այս մասին M1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանի խոսքով՝ ռուսները աստիճանաբար առաջ են շարժվում մարտի դաշտում.
«Ուժերի հավասարակշռությունը պարզ է: Եվրամիությունը պարտվեց այս պատերազմում»,-նշել է Օրբանը:
Հունգարիայի իշխանությունները դեռևս անհրաժեշտ են համարում շուտափույթ խաղաղության հասնելը և այս առումով իրենց հույսերը կապում են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ,-հավելել է Օրբանը:
Հարցին, թե որն է համարում իր կառավարության 2024 թվականի ամենակարեւոր ձեռքբերումը, վարչապետն ասել է.«Պատերազմի չմասնակցելը»։