Սիրիայի իրադարձությունները ԱՄՆ-ի և Իսրայելի մեծ նախագիծն են տարածաշրջանի համար. Իրանի ԱԳՆ
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի նույն խոշոր նախագիծը տարածաշրջանի համար, և ով այլ կարծիք ունի, սխալվում է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ ամերիկա-իսրայելական նախագիծն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների թուլացմանը և սիոնիստական ռեժիմի դեմ ցանկացած դիմադրություն ճնշելու փորձ է։