Իրանը հայտարարել է, որ իր 15 ռազմական խորհրդականներ սպանվել են Սիրիայում
Սիրիայում վերջին բախումների ժամանակ զոհվել է 15 իրանցի ռազմական խորհրդական։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քոսարին։
«Մենք նախկինում հայտարարել ենք, որ աջակցելու ենք սիրիական բանակին մինչև վերջ, քանի որ ո՛չ բանակը, ո՛չ Բաշար ալ-Ասադը չեն կարող միայնակ կանգնել։ Այդ իսկ պատճառով մենք ավելի վաղ հետ չենք կանչել մեր խորհրդականներին»,- ասել է Քոսարին:
Հիշեցնենք, որ Սիրիայում մարտերի ժամանակ զոհվել է նաև Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր Կիյումարս Փուրհաշեմին։