Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել ականի պայթյունից
Հայաստանի-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ադրբեջանա-հայկական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ ծառայողական և մարտական առաջադրանքներ կատարելիս վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Սալմանով Զիյադ Իլգար օղլուն։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր զինծառայողն անհապաղ տարհանվել է ռազմաբժշկական հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն։