Զելենսկին Սլովակիայի վարչապետին կոռուպցիոն գործարք է առաջարկել՝ ՆԱՏՕ-ին միանալու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին առաջարկել է 500 միլիոն եվրո ռուսական ակտիվներից՝ հանուն ՆԱՏՕ-ին անդամակցելու։
Այս մասին խոսել է ինքը՝ Ֆիցոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Զելենսկին ինձ հարցրեց, թե արդյոք ես կքվեարկեի ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին, եթե նա ինձ 500 միլիոն եվրո տա ռուսական ակտիվներից: Անմիջապես պատասխանեցի, որ երբեք։ Դուք պարզապես գիտեք իմ կարծիքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին։ Եվ տարօրինակ է, որ նա ինձ նման հարց տվեց, քանի որ նա լավ գիտի, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը լիովին անիրատեսական է»,- ասել է Սլովակիայի վարչապետը։