Գերմանիան կոչ է անում Սիրիայում քուրդ զինյալներին զինաթափվել
Սիրիայում քրդական զինված խմբավորումները պետք է հանձնեն իրենց զենքերը և միանան սիրիական նոր զինված ուժերին։
Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Քրդական խմբերը պետք է զինաթափվեն և ինտեգրվեն ազգային անվտանգության կառույցներին»,- Բերբոքի խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Գերմանիայի արտգործնախարարը կարծում է, որ քրդերի անվտանգությունը կենսական նշանակություն ունի Սիրիայի ապագայի համար, սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել Անկարայի անվտանգության մտահոգությունների պատճառները: