Իրանում հակադարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, գեներալ Էսմայիլ Կուսարին պնդում է, որ Ռուսաստանի կողմից Սիրիայից 4000 իրանական զորքերի տեղափոխման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին գրում են իրանական հեռագրային ալիքները։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը Սիրիայից Թեհրան է տեղափոխել 4000 իրանցի մարտիկների:
Գեներալն ասել է, որ Իրանն այդքան զորք չունի Սիրիայում:
«Իրանը մինչև վերջ մնաց Սիրիայում, հուսալով, որ սիրիական բանակը և երկրի ղեկավարությունը կկարողանան դիմակայել սպառնալիքներին։ Սակայն, ինչպես պարզվեց, ոչ բանակը, ոչ Բաշար ալ-Ասադը չկարողացան արդյունավետ պաշտպանվել»,-նշել է գեներալը: