ՀՀ և ՌԴ նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նախագահ Ս. Սարգսյանը: