Ադելյա Պետրոսյանն առաջատարն է․ Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն
ՌԴ Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։
Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
Ազատ ծրագիրը կանցկացվի դեկտեմբերի 21-ին։