Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ավինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի լրատվամիջոցների հասցեին արված որևէ ողջամիտ բացատրություն չունեցող արտահայտության համար. Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է կառավարող քաղաքական ուժի ու նրա հետ աֆիլացված անձանց՝ սահմաններ չճանաչող վարքագիծը լրատվամիջոցների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ժուռնալիստների միությունը:

«Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական ընտանիք է, թվում է, թե պետք է որ լավ իմանար ու գիտակցեր մեդիադաշտի ֆունկցիոնալ առաքելությունը, սակայն իրենց վարած շվայտ կյանքի աղբյուրները հանրությունից գերգաղտնի պահելու մոլուցքից դրդված՝ կորցրել են թե՛ իրականության հետ կապը, և թե՛ հատել բոլոր թույլատրելի կարմիր գծերը:

Այսպես՝ ի պատասխան Panorama.am-ի՝ նախ ՀՀ կառավարությանը, ապա Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին ուղարկված գրավոր հարցման, որով լրատվամիջոցն իշխանություններից ընդամենը փորձել էր պարզել՝ որքա՞ն գումար է ծախսվել Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար՝ խնդրելով տրամադրել ծախսերի բացվածքը, այդ թվում` վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը, ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, և Նիկոլ Փաշինյանի կնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար, լրատվամիջոցը ստացել է մի պատասխան https://www.panorama.am/.../%D4%B1%D5%B6%D5%B6%D5.../3092890 , որը, մեղմ ասած, հարիր չէ պետության ղեկավարի կնոջ անվան հետ կապվող կազմակերպությանը:

«Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին»,- ցինիզմի այս նոր որակը, փաստորեն, իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանության համար համարվում է օրինաչափ:

Լրատվամիջոցն իրավունք ունի և պարտավոր է հանրությանը մատուցել ճշտված տեղեկություններ, և հենց այդ նկատառումով է դիմել իրավասու կառույցներին՝ ցանկանալով իր ընթերցողին ներկայացնել ճշգրիտ թվեր, բայց Աննա Հակոբյանը թերևս չի ցանկանում, որ հանրությունն իմանա իրականությունը:

Կասկած չունենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է, որը փորձել է մեդիագրագիտության դասեր տալ լրագրողին՝ խուսափելով ներկայացնել ծախսված միլիոնների մասին հաշվետվությունը:

Հատկանշական է, որ պատասխանատու լրատվամիջոցին մեդիագրագիտության դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ, ում օգնականն իրապես մեդիաաղբ տարածող Perfect.TV-ի ձայնն է՝ Ստելլա Սարուխանյանը, իսկ ամուսնու աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ Տարոն Չախոյանի անունը կապվում է Medianews.am ապատեղեկատվություն ու լրագրության հետ օրգանական առնչություն չունեցող, հաճախ ամենապիղծ հոդվածներ տարածող կայքի հետ:

Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թերևս պարտադիր է ընդօրինակել մեդիայի հետ Փաշինյան զույգի հարաբերվելու կերպը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել իրականության հետ առերեսվել չցանկացող, բաց աղբյուրներից օգտված ու իր ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներ կատարող լրատվամիջոցներին դատի տալու հակում ունեցող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին անզուսպ խոսքը լրատվամիջոցների հասցեին Հայկ Մարությանի հետ տրանսպորտի սակագների հարցով բանավեճի ժամանակ:

«Ֆակտոր» ՀԸ-ի եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճում Ավինյանը, արձագանքելով Մարությանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին և «ՍիվիլՆեթի» ու OCCRP-ի վկայակոչված հոդվածին, ասել է, թե արդեն իսկ դատական հայց կա «ՍիվիլՆեթի» դեմ, և իր հորը հորդորել է նման մի հայց ևս ներկայացնել։

Բանավեճի ժամանակ Ավինյանը հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց», ապա հաղորդավարի ճշտող հարցին ի պատասխան՝ նշել՝ «որոշ մեդիաներ»՝ նկատի ունենալով նախ «Սիվիլնեթի»  հրապարակումը, որի առնչությամբ, իհարկե, դատի է տվել լրատվամիջոցին, մինչդեռ հոդվածը սուտ որակելով՝ Ավինյանը չի ներկայացրել որևէ հերքող փաստարկ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է կառավարող քաղաքական ուժի ու նրա հետ աֆիլացված անձանց՝ սահմաններ չճանաչող վարքագիծը լրատվամիջոցների նկատմամբ:

Մամուլը թիրախավորելու նվազագույն փորձն անգամ դատապարտելի է: Պատասխանատու լրատվամիջոցները լավ գիտեն իրենց գործը և ամեն ինչ անում են՝ իրենց ընթերցողներին ճշմարտացի ու ճշտված տեղեկատվություն տրամադրելու համար՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մերձավորների կողմից տիրապետվող կայքերի ու յութուբյան ալիքների կողմից դաշտ նետված տարատեսակ իրապես լրատվական աղբի:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իշխանության անզուսպ վարքագծի հերթական դրսևորման, խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ընթացող այս իրավիճակը կներկայացնի միջազգային գործընկեր կազմակերպություններին:

Տիգրան Ավինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի լրատվամիջոցների հասցեին արված որևէ ողջամիտ բացատրություն չունեցող արտահայտության համար»: