Ռուսաստանը մեծ ռազմավարական պարտություն կրեց Սիրիայում. Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար
Ռուսաստանը մեծ ռազմավարական պարտություն կրեց Սիրիայում նախագահ Ասադի վարչակարգի տապալմամբ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
Ռուսաստանը կառչում է Սիրիայում իր մնացած երկու բազաներից, ասել է Հելին:
Նա զգուշացրել է Վլադիմիր Պուտինի դաշնակիցներին՝ չվստահել Ռուսաստանի առաջնորդին որպես անվտանգության հուսալի գործընկեր։
«Սա հսկայական ռազմավարական պարտություն է Ռուսաստանի համար: Դա հզոր ազդանշան է ցանկացած երկրի համար, որը կարող է գայթակղվել Ռուսաստանին դիտել որպես դաշնակից կամ իր անվտանգության երաշխավոր: Դա ցույց է տալիս, որ երբ ճնշում է գործադրվում նրա վրա, Ռուսաստանը նահանջում է»,- ասել է Հելին։