ԱՄՆ-ն Ուկրաինային ընտրության առաջ է կանգնեցրել
Ուկրաինացիները պետք է հիմնարար որոշումներ կայացնեն պատերազմելու կամ բանակցությունները շարունակելու վերաբերյալ:
Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը։
«Ուկրաինացիները պետք է հիմնարար որոշումներ կայացնեն կռիվը կամ բանակցությունները շարունակելու վերաբերյալ և փորձեն այն հասցնել հրադադարի: Հիմնարար հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է դրան և արդյոք դա կանի բարեխղճորեն։ Այնուամենայնիվ, եթե բանը հասնի բանակցություններին, մենք ցանկանում ենք համոզվել, որ ուկրաինացիները և Թրամփի վարչակազմը լավագույն դիրքերում են ամուր գործարքի հասնելու համար»,- ասել է նա։
Բլինկենը նաև ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը պետք է ուղեկցվի հավաստիացումներով, որ պատերազմը ապագայում չի վերսկսվի: