Կահիրեում հանդիպել են Էրդողանն ու Փեզեշքիանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում կայացած D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հանդիպել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները տարածաշրջանային կայունության հիմքն են.
«Երկու երկրները հնարավորություն ունեն հասնելու 30 միլիարդ դոլարի փոխադարձ ապրանքաշրջանառության նպատակին։ Մենք կարող ենք դրան հասնել երկկողմ հարաբերությունների զարգացմամբ»,- մասել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը նաև ընդգծել է, որ իր երկիրը հանդես է գալիս կայուն և անվտանգ, ահաբեկչությունից ամբողջությամբ մաքրված Սիրիայի օգտին, որտեղ փախստականները կարող են ինքնակամ վերադառնալ: