Սիրիայում գտնվում է 2000 ամերիկացի զինծառայող
ԱՄՆ-ն վերջերս կրկնապատկել է իր զորքերի թիվը Սիրիայում: Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Մոտ 2 հազար ամերիկացի զինծառայող Սիրիայում է»,- ասել է նա ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում մոտ 900 ամերիկացի զինծառայող է տեղակայվել։
Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ լրացուցիչ ուժերը աջակցում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին և կապ չունեն Սիրիայում վերջին իրադարձությունների հետ։