Անկարայում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության հանդիպումը (լուսանկարներ)
Անկարայում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքի հետ։
Հանդիպումների ժամանակ հատկապես նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրական ազդեցությունը երկկողմ ռազմական համագործակցության վրա, և վստահություն է հայտնվել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ։
Այցի ընթացքում ծավալուն քննարկումներ են ծավալվել մեր երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։