13 ակտիվիստներն ազատ են արձակվել
Այսօր Ազգային ժողովի դիմացից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Ավելի վաղ newspress.am-ը հայտնել էր, որ «Ազատություն քաղաբանտարկյալներին» խորագրով ակցիայի 13 ակտիվիստ, օրինական պահանջը չկատարելու համար, ԱԺ-ի շենքի մոտից բերման են ենթարկվել:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն իրենք իրենց կապել էին խորհրդարանի ճաղավանդակներին՝ պահանջելով «ազատել քաղբանտարկյալներին», մասնավորապես՝ փոխել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը: