Պենտագոնը խոստովանել է ԱՄՆ տարածքում ռազմական անօդաչու սարքերի օգտագործումը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խոստովանել է 2006-2015 թթ. երկրի տարածքում ռազմական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մոտ 20 փաստ: Պենտագոնի վստահեցմամբ՝ ԱՄՆ տարածքի երկնքում դրոնների թռիչքները «լիովին համապատասխանում են օրենսդրությանը և ազգային քաղաքականության շահերին», հայտնում է USA Today-ը:
Ռազմական գերատեսչության զեկույցում ասվում է, որ անօդաչուներն օգտագործվել են անտառային հրդեհների մարման համար և ջրհեղեղների ժամանակ: Սակայն 2013 թ.-ի դիտարկման նպատակով դրոնների օգտագործման մասին խոսել է ՀԴԲ ղեկավար Ռոբերտ Մյուլլերը՝ նշելով, որ բյուրոն դրանք օգտագործում է «շատ հազվագյուտ դեպքերում»:
«Գոյություն չունի որևէ դաշնային օրենք քաղաքացիական իշխանությունների խնդրանքով ռազմական դրոնների օգտագործման մասին: Առաքելության ոչ մի օրենք դրանց օգտագործմամբ չեն խախտվել»,- ասվում է Պենտագոնի զեկույցում:
Միևնույն ժամանակ, MQ-1 Predator և MQ-9 Reaper անօդաչուներն ԱՄՆ բանակն օգտագործում է թեժ կետերում կետային ավիահարվածների և հակառակորդի թիրախներին հետևելու նպատակով: