Աբխազիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել, երկու պատգամավոր է տուժել
Կրակոցներ են հնչել Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ: Նախնական տեղեկություններով` կան վիրավորներ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Աբխազիայի գլխավոր դատախազության աղբյուրը։
«Խորհրդարանի շենքի մոտ կրակոցներ են եղել, նախնական տեղեկություններով՝ երկու պատգամավոր վիրավորվել է»,- նշել է գործակալության աղբյուրը։