Դատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կա
Հասարակություն

Ցմահ դատապարտյալի՝ հացադուլից դուրս գալը կապված էր դեղորայքից հրաժարվելու պատճառով առողջական վիճակի վատթարացման հետ

2024 թվականի նոյեմբերի 19-ին Իրավական նախաձեռնությունների կենտրոնին է փոխանցվել «Սևան» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Արամ Առաքելյանի բաց նամակը, որի միջոցով վերջինս հայտնել է, որ հացադուլ է հայտարարում՝ հրաժարվելով նաև իր կենսունակությունն ապահովող դեղորայքի ընդունումից։

Կնետրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Պատճառները կապված են եղել անվտանգության գոտու փոփոխության և պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված դժգոհությունների հետ։ 2024 թվականի նոյեմբերի 21-ին կազմակերպությանը տեղեկատվություն է փոխանցվել այն մասին, որ դատապարտյալը դուրս է եկել հացադուլից։ Սակայն կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների ուսումնասիրությունը փաստել է, որ հացադուլից դուրս գալու որոշումը պայմանավորված էր ոչ թե բաց նամակում մատնանշված խնդիրների կարգավորմամբ, այլ այն հանգամանքով, դեղորայքից հրաժարումը հանգեցրել է դատապարտյալի առողջական վիճակի վատթարացմանը, ինչի պատճառով վերջինս, ըստ փոխանցված տեղեկատվության, սկսել է բուժում ստանալ և ներկայումս որոշակիորեն վերականգնել է առողջությունը։

Կազմակերպությունը դիմել է Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանումներ տրամադրել դատապարտյալի կողմից բաց նամակում բարձրացված մի շարք խնդիրների շուրջ։ Բաց նամակում նշված էր, որ Պրոբացիայի ծառայությունը 2024 թվականին դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննության ժամանակ դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի կարծիք, որը մահացել է դեռևս 2021 թվականին։ Բացի այդ, Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվել են նոր իրավահաջորդներ։ Նշված կապակցությամբ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ Պրոբացիայի ծառայության կողմից Արամ Առաքելյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացված 2024 թվականի հունիսի 14-ի զեկույցում նշված է, որ տուժողի իրավահաջորդ Կ․Ա․-ն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 28-ին, իսկ Ս․Հ․-ն՝ 2003 թվականին։ Ինչ վերաբերում է որպես իրավահաջորդ չհանդիսացող անձի դիրքորոշումը զեկույցում ներառելու պնդմանը, ապա նախարարությունից տեղեկացրել են, որ Ն․Ա․-ի ներկայացված դիրքորոշումը նշվել է ոչ թե որպես տուժողի իրավահաջորդի, այլ՝ որպես տուժողի իրավահաջորդի ազգակցի դիրքորոշում։

Քրեական դատավարության օրենսգրքի մանրամասն վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նախատեսված չէ օրենսդրական որևէ նորմ, որով մահացած տուժողի իրավահաջորդի փոխարեն որևէ անձ կարող է ճանաչվել որպես տուժող, հետևաբար տրամաբանական չէ, ավելին, գործող կարգավորումներին հակասում է այն, որ զեկույցում ներառվել է տուժողի իրավահաջորդի ազգակցի դիրքորոշումը։

Դատապարտյալը ներկայումս պատիժ է կրում «Սևան» ՔԿՀ-ի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ Պատժի կրման պայմանների մեղմացման, այն է՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ տեղափոխման վերաբերյալ հիմնարկը տվել է դրական եզրակացություն, սակայն Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը մի քանի անգամ մերժել է դատապարտյալի՝ պատժի կրման պայմանների մեղմացման վերաբերյալ միջնորդությունները։ Նախարարությունից տեղեկացրել են, որ տեղաբաշխման հանձնաժողովը գտնում է, որ դատապարտյալի հետ իրականացվող վերասոցիալականացման աշխատանքները և վարքագծի ուսումնասիրությունը պետք է դեռևս կատարվեն միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում։ Նրան ցածր անվտանգային գոտի տեղափոխելը մերժելով, ի թիվս այլ հանգամանքերի, հաշվի են առնվել դատապարտյալի կատարած հանցանքի բնույթով և վտանգավորությամբ պայմանավորված ռիսկայնությունը, այդպիսի ռիսկայնությամբ պայմանավորված վարքագիծը տարբեր ոլորտներում դիտարկելու, կանխատեսելու, կրկնահանցագործության և առավել ցածր անվտանգային գոտի տեխափոխման ռիսկայնության, վերասոցիալականացման միջոցով հասարակության մեջ ընդունված արժեքների և նորմերի յուրացման վերաբերյալ օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունը, ցածր անվտանգային գոտու առանձնահատկությունները (պատժից ազատման նախապատրաստման բնույթ կրելը, հասարակության հետ անմիջական շփման էլ ավելի լայն, ամենօրյա պայմաններ ստեղծվելը, վարքի վերահսկողության ինտեսիվության նվազումը, առանց ինտեսիվ վերահսկողության՝ օրինակ երկարատև մեկնումների միջոցով քրեակատարողական հիմնարկից դուրս գալը, ազատ շփումներ հաստատելը):

Նշվածի կապակցությամբ մեզ մտահոգում է այն, թե ներկայումս ինչ աշխատանքներ են կատարվում դատապարտյալի հետ վերջինիս կողմից կատարված հանցանքի բնույթով և վտանգավորությամբ պայմանավորված ռիսկայնության գնահատման և նվազեցման, այդպիսի ռիսկայնությամբ պայմանավորված վարքագիծը տարբեր ոլորտներում դիտարկելու, կանխատեսելու, կրկնահանցագործության և առավել ցածր անվտանգային գոտի տեխափոխման ռիսկայնության գնահատման և նվազեցման, վերասոցիալականացման միջոցով հասարակության մեջ ընդունված արժեքների և նորմերի յուրացման վերաբերյալ օբյեկտիվ գնահատման ձևավորման ուղղությամբ, որոնք կարող են լիովին երաշխավորել անձի համապատասխանությունը ցածր անվտանգային գոտու առանձնահատկություններին, այն է՝ պատժից ազատման նախապատրաստման բնույթ կրելը, հասարակության հետ անմիջական շփման էլ ավելի լայն, ամենօրյա պայմաններ ստեղծվելը, վարքի վերահսկողության ինտեսիվության նվազումը, առանց ինտեսիվ վերահսկողության, օրինակ, երկարատև մեկնումների միջոցով քրեակատարողական հիմնարկից դուրս գալը, ազատ շփումներ հաստատելը։