Տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովԻ՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում. «Հրապարակ»Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 200 մարդ
Դավիթ Բաբայանի ուղերձը` Բաքվի բանտից
Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ»Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից. «Ժողովուրդ»ՔՈ-ից սահուն անցում է կատարել ՔՊ. «Հրապարակ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի պատվիրակությանը պահանջել է լքել Նյու ՅորքըՄանուչարյանի լցակայաններն են փակել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը. «Ժողովուրդ»Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ» Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական. «Հրապարակ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Կասպից ծովը հասել է վերջին 48 տարվա ամենացածր մակարդակինՆեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համարԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմՍկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարըԼատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասինՏեսանյութ է տարածվել Շենգավիթում տղամարդու ձերբակալությունից․ ՆԳՆ-ից պարզաբանում ենՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հերքել է Եվրոպայից 40 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու ծրագրերըՆավթի ռազմավարական պաշարները խիստ նվազել են ՌԴ ավիացիոն գլխավոր գիտական կենտրոնի գլխավոր տնօրենին խարդախության գործով ուղարկել են քննչական մեկուսարանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղինԱնձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում
Հասարակություն

Բայց ինչի՞ պետք է հեռանամ․ «Գիքորի կապոցով» քաղաք եկած ուսուցչուհին կառչած է պաշտոնից․ Վահե Ղազարյանի կնոջը չի հուզում ամուսնու ստորացուցիչ պաշտոնազրկումը

Երբ Նիկոլ Փաշինյանն իր վաղեմի, ինչպես ինքն է ասում, 37 տարվա մանկության ընկեր ու արդեն ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանին պաշտոն տվեց, վերջինս իր կնոջը՝ Լուսինե Մելիքսեթյանին էլ բերեց Երևան։ 

Իջևանի թիվ մեկ հիմնական դպրոցում կենսաբանության ուսուցչուհի աշխատած ընկեր Մելիքսեթյանը, մայրաքաղաքում շատ արագ աշխատանք գտավ։ Իսկ ավելի կոնկրետ, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, նրա` այն ժամանակվա ոստիկանապետ ամուսինը շատ արագ աշխատանքի տեղավորեց իր սիրասուն տիկնոջը՝ Նորք Մարաշի թաղապետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում։ 

Ի դեպ, հատկանշական է, որ Ղազարյանն իր կնոջը տեղավորում է աշխատանքի այն ժամանակ, երբ Նորք Մարաշի թաղապետը նախկին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն էր։

Ավելի ուշ արդեն, Ղազարյան Վահեն, օգտագործելով Երևանի քաղաքապետարանում ունեցած իր կապերը, կնոջն աշխատանքի է տեղավորում Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնում։ Սրանից հետո, մեր տեղեկություններով, Ղազարյանը դարձյալ չարաշահելով իր դիրքն ու կապերը (ինչը դրսևորվում է որպես կոռուպցիոն երևույթ) 2023թ. հունիսի 1-ին նշանակել է տալիս Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ։

Մի խոսքով` կնոջ աշխատանքի համար «վիզ դրած» ու այդ նպատակով իր դիրքը չարաշահած Վահե Ղազարյանն այսօր զրկված է աշխատանքից ու պաշտոնից, իսկ նրա կինը՝ ընկեր կենսաբան Մելիքսեթյանը, իր կենսաբանական ողջ հմայքով, շարունակում է մնալ պաշտոնին՝ աշխատելով այն իշխանության ներկայացուցիչների հետ, որը զրկել է իր ամուսնուն աշխատանքից։

Ու քանի որ, ինչպես արդեն մի անգամ անդրադարձել ենք, Վահե Ղազարյանը ծանր է տարել իր պաշտոնազրկումն ու անգամ արտասվել է, ուստի NEWSPRESS.am-ը որոշեց պարզել, թե արդյոք Լուսինե Մելիքսեթյանը կշարունակի՞ աշխատել իր ամուսնուն փաստացի նեղացրած իշխանության հետ՝ մնալով պաշտոնի։

Հարցը նրան դուր չեկավ․

-Բայց ինչի՞ պետք է հեռանամ, կամ էլ՝ ինչի՞ պետք է դա Ձեզ հետաքրքրի ընդհանապես։

Դիտարկմանը, թե՝ իր ամուսնուն պաշտոնազրկել է նրա մանկության ընկերը, իսկ նա շարունակում է աշխատել այդ նույն իշխանության հետ, Լուսինե Մելիքսեթյանն արձագանքեց․

-Չեմ պատրաստվում, ճիշտն ասած, ձեր նման դեղին մամուլի հետ շփվեմ, հաջողություն,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Թե ինչու տիկինը սրտնեղեց հարցից և մեզ անվանեց «դեղին մամուլ», թերևս կարելի է միայն ենթադրություններ անել։

Չի բացառվում, որ այն բանից հետո, երբ իր ամուսնու 37 տարվա ընկերը, փաստացի դուրս շպրտեց նրան համակարգից, տիկինն սկսել է վախենալ, որ ինքը ևս կարող է զրկվել պաշտոնից, եկամտից, աշխատանքից ու հայտնվել հին տաշտակի առաջ։

Իհարկե, մյուս կողմից էլ միամիտ կլինի մտածել, թե միայն «Գիքորի կապոցով», դատարկ, քաղաք եկած ուսուցչուհին, աշխատանքից զրկվելուց հետո, կարող է վերադառնալ Իջևան ու դարձյալ մնալ ուսուցչուհու չոր աշխատավարձի հույսին։

Սա բացառում ենք հատկապես այն ժամանակ, երբ ուսումնասիրում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Համաձայն դրա, Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, 2022թ. բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը, որպես փոխառություն, վճարել է 22 մլն դրամ։ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թվականին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից»:

Իսկ ահա 2024-ին ներկայացրած հայտարարագրում ավելի քան 3,3 մլն դրամ է նշված` որպես աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից։

Չանդրադառնանք նրան, թե ինչ է հայտարարագրել Վահե Ղազարյանը, այդ մասին` թերևս մի այլ առիթով։ Հիշեցնենք միայն, որ NEWSPRESS.am-ն անդրադարձել է Վահե Ղազարյանին ուղղված նվերներին՝ անշարժ գույքի տեսքով և այն անշարժ գույքին, որը նա ձեռք է բերել այլ երկրում։

Իսկ հարգարժան տիկնոջն ուղղակի դիտարկման կարգով տեղեկացնենք, որ «դեղին մամուլ» գնահատականն ու բնորոշումն այն լրատվամիջոցների համար է, որոնք տուրք են տալիս սենսացիաներին, մերկապարանոց փաստերին, իսկ մեկնաբանություններն անլուրջ են ու մակերեսային։

Եթե տիկինն իսկապես չի հասկանում, որ դիրքի չարաշահումը կոռուպցիոն դրսևորում է, ու, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, հենց դրա միջոցով է նրան իր ամուսինը աշխատանքի տեղավորել, ապա երկուսից մեկը՝ կա՛մ նա իր ամուսնու հետ քողարկում է կոռուպցիան, կա՛մ պարզապես չունի տարրական պատկերացում՝ սենսացիոն լուրն ու չարաշահման բարձրաձայնումը զանազանելու համար։

Հարց է առաջանում նաև՝ մեզ «դեղին մամուլ» որակումը տված տիկինն իր վերոհիշյալ բնակարանը ձեռք է բերել ու բանկում միջոցներ հետ գցել ուսուցչի խղճուկ աշխատավարձո՞վ, թե՞ թաղապետարանից ստացած եկամտի միջոցով։

Արմինե Մկրտումյան