Հայաստանի բանակը պետք է խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի. Փաշինյան
Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով. կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բանակը պետք է տեղավորվի մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում՝ այդ թվում` հաշվի առնվի տարածաշրջանային իրավիճակը, այդ թվում և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։ Մենք հստակ ասել ենք՝ ՀՀ-ի միակ խնդիրը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, ինչպես նաև հարակից անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- ասաց նա։