Այնպիսի օրենք պետք է ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ. Փաշինյան (տեսանյութ)
Բարեգործության առկա տրամաբանությունից պետք է դուրս գալ. Մենք պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը: