Բլինքենը խոստովանել է, որ ԱՄՆ-ն փորձել է իշխանափոխություն անել Իրանում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները փորձեր է կատարել վերջին 20 տարվա ընթացքում փոխել իշխանությունն Իրանում, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձել է ներդրումներ կատարել Իրանի ներսում բնակչությանն աջակցելու համար, սակայն դա դժվար էր անել երկրից դուրս։
Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ը ներկայումս երկկողմ դիվանագիտական հարաբերություններ չունի Թեհրանի հետ։
Պետքարտուղարը հավելել է, որ պետք է զգույշ լինել դրսից որևէ բան նախագծելու փորձերից: