Երկաթուղային վթար Ռուսաստանում. կան մեծ թվով վիրավորներ և զոհ
Մուրմանսկի շրջանում երկու գնացքների՝ մարդատարի և բեռնատարի բախում է տեղի ունեցել։
Գնացքների բախման հետեւանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ երեք անչափահաս։ Նշվում է, որ կա մեկ զոհ: Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել է, որ երեք տուժածների վիճակը գնահատվում է ծանր, իսկ մնացածները, այդ թվում՝ անչափահասները, միջին ծանրության են։
«Ըստ օպերատիվ տվյալների՝ Մուրմանսկի մարզում գնացքի վթարի հետևանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ երեք անչափահաս։ 13 տուժածներ արդեն տեղափոխվել են հիվանդանոցներ և ենթարկվում են հետազոտությունների, ևս 4-ը շտապօգնության խմբերով տեղափոխվել են հիվանդանոց, մեկ կին մահացել է»,- նշել է նա։