Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինա օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքեր տեղակայելու Փարիզի նախաձեռնությունը։
Այս մասին Ուկրաինայի առաջնորդը գրել է իր Telegram ալիքում՝ Բրյուսելում Մակրոնի հետ հանդիպումից հետո։
«Մենք շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ Ուկրաինայում ուժերի առկայության վերաբերյալ, որոնք կարող են նպաստել խաղաղության կայունացմանը: Մակրոնը տեղեկացրել է այլ գործընկերների հետ իր շփման մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար»,- նշել է Զելենսկին։
Նա առանձնազրույցն արդյունավետ է անվանել և Մակրոնին ասել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը մնում է առանցքային առաջնահերթություն։ Նա նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի վարժեցման շուրջ։