Մի քանի հազար հոգանոց հայկական զորքը կմտնի Ուկրաինա. Դմիտրի Գորդոն
ՆԱՏՕ-ի 170 հազարանոց զինվորական խումբը կմտնի Ուկրաինա: Մի քանի հազարը լինելու է Հայաստանից։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը։
Ուկրաինայի շուրջ պատերազմի ելքի վերաբերյալ լրագրողը նշել է, որ փոխզիջում կլինի և վստահեցրել է, որ Կիևը չի պարտադրվի զիջել իր տարածքներից որևէ մեկը։
«Ուկրաինան պետք է թողնի այդ տարածքները օկուպացված, բայց ոչ ոք չի ճանաչում այդ տարածքները որպես ռուսական, իսկ երկրորդը՝ ՆԱՏՕ-ի երկրներից զորքերն անպայման կմտնեն ուկրաինական տարածք»,-նշել է լրագրողը:
Գորդոնի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կարևոր հանդիպում կանցկացնի եվրոպական երկրների ղեկավարների հետ, որոնց հետ կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի՝ Ուկրաինայի տարածք մուտք գործելու գործընթացը։