Թուրքիան մտադիր չէ Սիրիայում գործողություն իրականացնել քրդերի դեմ. Հաքան Ֆիդան
Թուրքիան մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» դեմ, եթե Սիրիայի նոր իշխանությունները լիակատար վերահսկողություն հաստատեն երկրի տարածքում՝ ներառյալ այն տարածքները, որտեղ ապրում են քրդերը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Քրդերի ընդլայնումը Սիրիայում լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար»,- ասել է նա քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այժմ Դամասկոսում կա նոր վարչակազմ, կարծում եմ, որ հիմա դա առաջին հերթին նրանց մտահոգությունն է, հետևաբար, կարծում եմ, որ եթե նրանք պատշաճ կերպով զբաղվեն այս հարցով, ապա մենք որևէ պատճառ չենք ունենա միջամտելու»,-ասել է Հաքան Ֆիդանը: