Ռուսաստանը Սիրիայից ՀՕՊ համակարգեր է տեղափոխում Լիբիա
Ռուսաստանը դուրս է բերում հակաօդային պաշտպանության համակարգերն ու ժամանակակից այլ զինատեսակները Սիրիայում գտնվող բազաներից և դրանք տեղափոխում Լիբիա:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Լիբիայի պաշտոնյաներին։
Այսպիսով, Մոսկվան փորձում է ռազմական ներկայություն պահպանել Մերձավոր Արեւելքում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։
Թերթի աղբյուրների համաձայն՝ ռուսական բեռնատար ինքնաթիռները Սիրիայից տեղափոխել են հակաօդային պաշտպանության համակարգի տարրեր, այդ թվում՝ S-400 և S-300-ի ռադարները, դեպի արևելյան Լիբիայի ռազմակայաններ, որոնք վերահսկվում են Մոսկվայի դաշնակից Լիբիայի ազգային բանակի կողմից: