ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները
ԵՄ-ը վերջնական որոշում է ընդունել ռուս և ուկրաինացի ֆիզիկական ու իրավաբանական մի շարք անձանց հանդեպ կիրառված անհատական պատժամիջոցները երկարաձգել: Ուկրաինայի տարածքային ամբողջությունը խախտելու համար պատասխանատվության ենթարկող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ համապատասխան փաստաթուղթը հաստատվել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, առանց քննարկման: