Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիտոնի
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.som-ը, վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: