Վարելու իրավունք ունեցողները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է մշակել
Հայաստանում շուտով վարորդական իրավունքի առկայությունը վարորդի մոտ պարտադիր չի լինի։
«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական։ Եթե վարորդի մոտ վարորդական վկայական առկա չէ, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։