ԱԺ դիմացից բերման է ենթարկվել 13 ցուցարար
Ազգային ժողովի մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի արդյունքում Երևանի ոստիկանության Արաբկիր բաժին բերման է ենթարկվել 13 ցուցարար
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն իրենք իրենց կապել էին խորհրդարանի ճաղավանդակներին՝ պահանջելով «ազատել քաղբանտարկյալներին», մասնավորապես՝ փոխել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը: