Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներն ու ռազմական գործողությունները ստիպել են հայերին մի քանի օրվա ընթացքում լքել հայրենիքը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակը ողջունում է արցախահայության մասին Շվեյցարիայի Ազգային խորհրդի բանաձևը

Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձև՝  երկրի կառավարությանը կոչ անելով հրավիրել միջազգային ֆորում՝ նպաստելու և խթանելու Արցախից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ողջունել է բանաձևի ընդունումը.

«Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը կոչ է անում ուղիղ բաց երկխոսություն սկսել արցախահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև և վկայակոչում է միջազգային հանրության անհերքելի պատասխանատվությունը՝ իրենց պատմական հայրենիք տեղահանվածների ապահով վերադարձի երաշխավորման հարցում։

Կարևոր է նկատել` բացի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին ուղղակիորեն բանակցությունների հրավիրելուց, բանաձևի հիմնավորման մեջ հստակ նշվում է.  2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից՝ վկայակոչելով «փաստաթղթավորված էթնիկ զտումները»: Բանաձևում նաև ընդգծվում է՝ Ադրբեջանի իշխանությունների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողությունները վախ են ներշնչել և ստիպել հայ բնակչությանը մի քանի օրվա ընթացքում լքել հայրենիքը։ Բացի այդ, վկայակոչվում է նաև Միջազգային քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերին ընդունված որոշումը, որով Ադրբեջանից պահանջվում էր դադարեցնել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով եկեղեցիների, գերեզմանատների և քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման փաստագրված դեպքերը։ Այս փաստի առկայությունն ինքնին պահանջում է միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը՝ հետագայում պաշտպանելու տեղահանված հայերի կյանքը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ողջունելով բանաձևի ընդունումը, նշել է. «Սա Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից կարևոր քայլ է, որն ընդգծում է Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքին աջակցող միջազգային իրավական և քաղաքական աճող թափը։

Այժմ Շվեյցարիայի Նահանգային խորհուրդը պետք է օգտվի հնարավորությունից՝ վավերացնելով բանաձևը և հետագայում ճնշում գործադրի համապատասխան կենտրոնների վրա՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հիմնարար իրավունքները՝  իրենց հայրենիքում վերականգնելու ապահով, արժանապատիվ կյանքն ու կեցությունը»։