Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ ՊետդեպարտամենտԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհինԳործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն ՀովասափյանՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԱյսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԿոնգոյում էբոլայից մահացածների թիվը մոտենում է 300-իԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու. ԱբրահամյանԱրարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնումԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանը պետք է որոշում ընդունի՝ մնում է ՀԱՊԿ-ում, թե նախընտրում է այլ սցենար. Վասիլև
Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. Նարեկ Կարապետյանը կողմնակիցներին հանդիպման է հրավիրել և հեռախոսահամար թողել (տեսանյութ)Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՓաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունիԸնտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ ՂազարյանԹրամփը հրամայել է ԱՄՆ-ին պատրաստվել երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն ցուցաբերելուն
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը
«Փաստ»․ «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում«Փաստ»․ Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին«Ժողովուրդ». Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանի հայտարարությանըԵրևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄԸնտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել (ձայնագրություն) «Փաստ». Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել «Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր ՊողոսյանըԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկաԱդրբեջանցիների նոր խմբաքանակ է ուղարկվել բնակվելու օկուպացված Շուշի, Մեխակավան, Իվանյան և Մարտակերտ քաղաքներ«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններինԷլեկտրաէներգիայի անջատումներ` ամբողջ Հայաստանում«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշ Առուշանյանից, նա ընտրությունների է պատրաստվում«Ժողովուրդ». Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել
Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Հասարակություն

«Գերազանցիկ» Արփինե Սարգսյանը կտրվեց առաջին քննությունից

Գրեթե մեկ ամիս է, ինչ ՀՀ ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Արփինե Սարգսյանը: Թվում էր, թե հանրությունը երիտասարդ, նոր հայացքների տեր նախարարից պետք է կարճ ժամանակում դրական տեղաշարժեր նկատեր. այդ մասին երկու տարի է` ակնարկում էին սորոսական իրավապաշտպանները:

Սակայն հանրությունը բոլորովին այլ իրականության ականատեսը եղավ, ինչի մասին էլ բարձրաձայնում էին իրավապահ ոլորտի հնաբնակները: Առաջին գործը, որ ձեռնարկեց Արփինե Սարգսյանը դա, այսպես կոչված, թիկնազորով և ուղեկցող մեքենաներով շրջելու դեմ պայքարն էր: Հանուն արդարության նշենք, որ այստեղ երիտնախարարուհին օրիգինալ չգտնվեց. նման շոուներ իրականացրել են այս համակարգի բոլոր ղեկավարները և աշխատանքի իմիտացիայի այս ձևը հոգնեցրել է մարդկանց: Տպավորություն է, որ նորանշանակ նախարարը պարզապես գուգլել էր «ինչ են արել ոստիկանության ղեկավարները» եզրույթն ու որոնման արդյունքը կյանքի կոչել:

Այս հին ու անբովանդակ քայլը բացարձակ ազդեցություն չունեցավ հանրության մոտեցումների վրա, քանի որ շոուն շրջանցեց իշխանամետ օլիգարխներին, որոնք բոլորի աչքի առաջ ինչպես շարասյուներով երթևեկում էին, նույնը ջանասիրաբար շարունակում են:

Արփինե Սարգսյանի հաջորդ պոպուլիստական քայլը կադրային «ջարդ» կոչվածի իրագործումն էր. համակարգը կամավոր լքածներին լրատվական արտահոսքով ներկայացրին «հեռացվածների», իսկ իրենց գործին նախարարի քմահաճույքով հրաժեշտ տվածներին՝ սեփական դիմումի համաձայն ազատվածների:  Այս տարբերակման իրական իմաստը երևի միայն նախարարը գիտի ու նրան այդ անբովանդակ մոտեցումը մատուցածը:

Ինչևէ, հաջորդ, ամենակարևոր «նորամուծությունը» ժամը մեկ խորհրդակցություններ անցկացնելն ու դրանց մասին պաշտոնական հաղորդագրություններ տարածելն է. գունեղ նկարներ, երկարաշունչ նախադասություններ ու ոչինչ չասող բառակույտ: Այդ հարցում էլ Արփինե Սարգսյանն իր նախորդներից ոչնչով չտարբերվեց, բացի «իրավանախորդից», որի հաղորդակցման հետ ունեցած խնդիրներից հանրությունը խոշոր հաշվով շահեց:

Իսկ իրական Հայաստանում քաղաքացիները Սարգսյան Արփիի գործունեությանն ու մոտեցումներին ծանոթացան մսավաճառների նկատմամբ իրականացված ոստիկանական բռնությունների, փողոցային առևտրով զբաղվող անձի` ոստիկանների կողմից խոշտանգման դեպքերով: Այլ կերպ ասած` իր գերազանցության մասին աջուձախ հայտարարող երիտասարդ կինը որպես արդեն առաջնային պաշտոնյա` որպես նախարար, առաջին քննությունից կտրվեց:

Մնում է սպասել երիտասարդ-բարեփոխիչ նախարարի նոր անակնկալներին, որոնք. դատելով մեկամսյա փորձից, հանրությանը այնքան էլ հաճո չեն լինի: