Սաղ ճամփին ծեծեցին, ջուրը բերել լցնում էին վրես․ քաղաքացուն ոստիկանները նվաստացրել ու հայհոյել են. Irakanum.am (տեսանյութ)
2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը պնդում է՝ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից։ Irakanum.am-ի հետ զրույցում Սամվելը պատմել է, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Երբ համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, դրանից հետո, ըստ իր հայտարարության, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։ Մինչ այսօր Սամվելի վրա առկա են բռնության հետքերը։
Քաղաքացին խայտառակ մանրամասներ է պատմել, թե ինչպես են երկու ոստիկանները ամբողջ ճանապարհին իրեն հայհոյել ու ծեծել։ Նվաստացումները շարունակվել են արդեն Ոստիկանության Շահումյանի բաժնում։
Ըստ Սամվելի` իրեն արգելել են նստել աթոռին, հայտարարելով, թե սա իր տունը չէ։ Նույն ոստիկանները ծաղրել են հաշմանդամություն ունեցող քաղաքացուն և սպառնացել, թե հաշվեհարդար կտեսնեն նրա հետ, եթե բողոքի։
Մանրամասները՝ տեսանյութում։