Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացը Հայաստանում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Russia Today» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում խոսել է Հայաստանից այսպես կոչված վտարված ադրբեջանցիների մասին։
Նա նշել է, որ 1980-ականների վերջին - 1990-ականների սկզբին Հայաստանից իբր արտաքսված մոտ 300 հազար ադրբեջանցի կա: Ալիևը նշել է, որ պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նրանց համար ստեղծվեն վերադարձի պայմաններ:
«Այն, որ 1990-ականների սկզբին նրանց արտաքսել են այնտեղից, չի նշանակում, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն։ Մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացն իրենց պատմական հողերում»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։